Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԻՆ աշխատակիցների հարցաքննությունը շարունակվում է. ինչ քրեական գործի մասին է խոսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր խուզարկություններ է կատարել Արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Հայտնել էինք, որ ԱԻՆ մի քանի աշխատակիցների ԱԱԾ-ն իր հետ տարել է: Թե ինչ է փնտրել ԱԱԾ-ն նախարարությունում և արդյոք խուզարկությունները արդյունք տվել են, թե ոչ, առայժմ պարզել չհաջողվեց: Սակայն ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ ԱԱԾ-ն ԱԻՆ մի շարք աշխատակիցների տարել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այս պահին ընթանում է ԱԻՆ աշխատակիցների հարցաքննությունը:

Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժնի պետ Մարինա Օհանջանյանը մեզ հայտնեց, որ քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։

Քիչ առաջ ArmLur.am-Ին հայտնի դարձավ, որ այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է ԱԻՆ աշխատակիցների հարցաքննությունը:

Մեր տեղեկությունների համաձայն՝ քրեական գործը հարուցվել է կաշառքի և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:

Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ լռում է, այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Ք.Մ.




Լրահոս