Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել Է արմատապես կրճատել մարտական գործողությունները Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը:
«Այն կապակցությամբ, որ Ուկրաինայի չեզոքության եւ միջուկազերծ կարգավիճակի, ինչպես նաեւ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու պայմանագրի շուրջ բանակցություններն անցնում են գործնական հարթություն, հաշվի առնելով այսօրվա հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարության կողմից քննարկված սկզբունքները՝ փոխադարձ վստահությունը բարձրացնելու եւ հետագայում բանակցություններ վարելու ու վերը նշված պայմանագրի ստորագրումը համաձայնեցնելու վերջնական նպատակին հասնելու համար, որոշում Է ընդունվել՝ արմատապես, բազմակի, կրճատել ռազմական ակտիվությունը Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով»,-լրագրողներին ասել Է Ֆոմինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: