The Telegraph. 21-րդ դարի բրիտանուհիները ոչնչով չեն տարբերվում 6000 տարի առաջ կիսաշրջազգեստ կրող հայերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Հայաստանում հայտնաբերված 5900–ամյա (կիսաշրջազգեստը թվագրվում է Ք. Ա. 3880-3800թթ.՝ այսինքն մեզանից շուրջ 5900 տարի առաջ) կիսաշրջազգեստի մնացորդներին անդրադառնալով՝ բրիտանական The Telegraph պարբերականի հոդվածագիր Բրիոնի Գորդոնը գրում է:Գրազ կգամ, որ Ք.Ա 3889թ. ապրող լավ մարդիկ ավելի առաջադեմ էին կիսաշրջազգեստ կրելու առումով, քան մենք այսօր։ Այդ ժամանակ յուրաքանչյուրն էր կրում կիսաշրջազգեստ՝ կանայք, տղամարդիկ, երեխաները։Հեղինակին զայրացրել է անցած շաբաթ Մեծ Բրիտանիայում ընդունված նոր կարգը, ըստ որի, անձնական անվտանգության լուրջ նկատառումներից ելնելով դպրոցներում աղջիկներին արգելվելու է կարճ կիսաշրջազգեստ կրելը։ Գորդոնը նշում է, որ  կարճ կիսաշրջազգեստ կրելն անչափահասների համար ինքնարտահայտման եւ խռովության մի ձեւ է, որն օգտագործվել է վաղուց, եւ հավելում, որ այսօր աշակերտների անձնական անվտանգությանը սպառնացող ավելի լուրջ վտանգներ կան, քան կարճ շրջազգեստները։ “Օրինակ, դպրոցականները 24 ժամ պոռնոգրաֆիա դիտելու հնարավորություն ունեն, իսկ դրա կողքին կարճ շրջազգեստները կրելու արգելքը որպես կեղծ բարեպաշտություն է ընկալվում”,– ասված է հոդվածում։




Լրահոս