Արմեն Փամբուխչյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից. նա նշանակվի ԱԻ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արմեն Փամբուխչյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ Փամբուխչյանը կնշանակվի Արտակարգ իրավիճակների նախարար:

Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:




Լրահոս