Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-17:00-ն` Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի 1-ին, 7-րդ փողոցների և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները: