Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ նրա մոտ չի տեսել ձգտում՝ փոխելու Ուկրաինայի հարցով դիրքորոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Շոլցն ասել է t-online պորտալին տված հարցազրույցում:
Կանցլերը նշել է, թե Մոսկվան չի հասել որևէ նպատակի, որի մասին նշել էր Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկին:
Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու միակ հնարավորությունը Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղ համաձայնագրի կնքումն է: Նա կրկին կոչ է արել ՌԴ-ին զորքերը դուրս բերել Ուկրաինայի տարածքից:
Գերմանիայի կանցլերն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի միանալու հավանականությանը՝ հայտարարելով, որ այդպիսով Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի քան երբևէ ամուր կլինի: