ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երազում եմ՝ իմ անձնագիրն ամենահզորը լինի աշխարհում. ինչպիսին էր ֆանտաստիկ Գևորգ Արշակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայրենիքը սիրում են այն ճանաչելով, երկիրը սիրում են այն շենացնելով…»։ Հենց այս խոսքերով կյանքում առաջնորդվեց եւ հայրենիքին անձնուրաց նվիրվեց եւ հերոսաբար զոհվեց ֆանտաստիկ Գևորգ Արշակյանը:

Այս ֆենոմենալ մարդու անուն, ազգանունը դեռ շատ երկար կհնչի երիտասարդների շուրթերին, քանի որ նրա հիմնադրած «Գիտելիքի դպրոց»-ը ուղիղ շարունակությունը պետք է լինի նրա թողած գործի: Չնայած երիտասարդ տարիքին՝ Գեւորգը կարողացավ ուրույն հետք եւ ժառանգություն թողնել գալիք սերունդին:

Գեւորգ Արշակյանն անմնացորդ երազում էր տեսնել Հայաստանն աշխարհում ամենահզորը. «Երազում եմ, որ մի օր հպարտորեն ասեմ՝ ես միացյալ ու անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, և իմ անձնագիրն ամենահզորը լինի աշխարհում։ Ես իմ բոլոր գործերն այժմ փորձում եմ ծառայեցնել այս երազանքիս իրականացմանը»:

Հիշեցնենք, որ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Գևորգ Արշակյանը գերազանց սովորել ու ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, ապա Իրավագիտության ֆակուլտետները, այնուհետև՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: 2020 թ. օգոստոսին ավարտել է ժամկետային զինվորական ծառայությունը, որից հետո ընդունվել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառավարում» բաժնի մագիստրատուրա, սակայն պատերազմի լուրը լսելուն պես մեկնել է Արցախ։ 2020 թ. նոյեմբերին Շուշիի մատույցներում վիրավորվել է և անմահացել:

Սա այն գրադարանն է, որտեղ Գևորգը հաճախ էր ժամանակ անցկացնում։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս