Պուտինը հավանություն է տվել Աֆղանստան հացահատիկի խմբաքանակ հրատապ հատկացնելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքորեն հավանություն է տվել, Աֆղանստանին անհրաժեշտության դեպքում որոշակի քանակության հացահատիկ հատկացելուն,- ասել է Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ բանագնաց, Զամիր Քաբուլովը։

«Միջգերատեսչական հանձնաժողովը, հետևելով Աֆղանստանում իր աշխատանքի արդյունքներին, իր տեսակետները զեկուցեց նախագահին, և Վլադիմիր Վլադիմիրովիչը սկզբունքորեն կանաչ լույս վառեց անհրաժեշտության դեպքում հացահատիկի որոշակի քանակ հատկացնելու համար՝ հաշվի առնելով Ռուսաստանում սպասվող լավ բերքը։ Նման օգնության ծավալը կորոշի ՌԴ կառավարությունը կոնկրետ իրավիճակում»,- ասել է Քաբուլովը Առաջին ալիքի եթերում։

Նրա խոսքով՝ Աֆղանստանում տնտեսական իրավիճակը լուրջ է, և «այս ամառ այն կարող է վատթարանալ՝ կապված այն բանի հետ, որ անցած ձմեռը շատ ձյունառատ չէր, իսկ բերքահավաքի հեռանկարները հիասթափեցնող են»։

«Ըստ որոշ հաշվարկների՝ Աֆղանստանը կարող է չստանալ հացահատիկի անհրաժեշտ կանոնավոր ծավալի մինչև 30 տոկոսը, տեսնենք, Աֆղանստանում տարեկան երկու բերք են հավաքում, հիմա առաջին բերքը կլինիցուցիչ»,- ասել է Քաբուլովը։




Լրահոս