ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ութ փամփուշտով լիցքավորված «Մակարով» և թմրանյութ՝ մեքենայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի պահվող զենքի վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին հուլիսի 1-ին: Ցերեկվա ժամը չորսին Գյումրիի Վարդանանց հրապարակից նրանք բաժին հրավիրեցին Շիրակի մարզի 31-ամյա մի բնակչի՝ մեքենայով հանդերձ: Տրանսպորտային միջոցը կնքվեց:
Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին, դատարանի որոշմամբ, մեքենայի սրահում կատարվել է խուզարկություն:

Ութ փամփուշտով լիցքավորված «Մակարով» տեսակի ատրճանակից բացի, հայտնաբերվել է նաև երկու փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:




Լրահոս