Շրի Լանկայում զանգվածային ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 103-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրի Լանկայում զանգվածային ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 103-ի։ Այս մասին կիրակի օրը հայտնել է News First լրատվական պորտալը: Պորտալը վկայակոչել է երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին:

Կոլոմբոյի ազգային հիվանդանոցից հայտնել են, որ բուժհաստատությունում ստացիոնար բուժում է ստանում 55 մարդ։ Բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մահացածների մասին տեղեկություններ չկան։

Բողոքի ցույցերը լուսաբանելու ընթացքում տուժել է 11 լրագրող։

Անկարգությունների ֆոնին Շրի Լանկայի կառավարության ղեկավար Ռանիլ Վիկրամասինգեն հայտարարեց, որ կհեռանա իր պաշտոնից։ Իր հերթին երկրի նախագահ Ռաջապակսան մտադիր է հուլիսի 13-ին լքել իր պաշտոնը։




Լրահոս