ArmLur.am-ը ահազանգեր էր ստացել այն մասին, որ Երեւանի Պետական համալսարանում ցանկացած տեղեկանք վերցնելու դեպքում աշխատակիցներից պահանջում են վճարել երկուսից երեք հազարական ՀՀ դրամ:
Ահազանգի հետքերով ArmLur.am-ը դիմեց Երեւանի Պետական համալսարան: Համլսարանի մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը մեր հարցադրումներին ի պատասխան ասաց, որ վճարովի տեղեկանքների ցանկ ունեն, որոնք վերաբերվուն են միայն արխիվին եւ միջազգային վարչությունների բաժնից տրամադրվող տեղեկություններին:
«Իսկ աշխատակիցներին տեղեկանք տրամադրելու համար, որեւէ գումար չի գանձվում, դա բացառվում է»,-նշեց նա:
Լիդա Եղիազարյան