ԱԺ խորհուրդը վաղը կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի խորհուրդը վաղը կքննարկի 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը: Հիմնավորման մեջ նշվում է, թե նրանց մանդատից զրկելու հիմքը կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու հիմքն է:

33 պատգամավոր հայտնվել են մանդատը կորցնելու վտանգի առաջ։  Խորհրդարանականներին մանդատներից զրկելու հարցում վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է:

Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացի մասին առաջինը բարձրաձայնել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ու այն ժամանակ, երբ խորհրդարանի աշխատանքը բոյկոտող «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստանը» փողոցում պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

Ն.Հ.




Լրահոս