Ալժիրը չի հանձնի Քադաֆիի ընտանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալժիրի կառավարությունը չի պատրաստվում իր տարածքում գտնվող Մուամար Քադաֆիի ընտանիքի անդամներին հանձնել Լիբիայի նոր իշխանություններին: Բացի այդ, Ալժիրի իշխանությունները չեն պատրաստվում քննարկել Քադաֆիի հարազատների ճակատագիրը ոչ մի երկրի հետ, բացի ՄԱԿ-ից: Ալժիրում համոզված են, որ Լիբիայի զոհված առաջնորդի հարազատների ճակատագիրը կարող է որոշվել միայն միջազգային մակարդակում` ՄԱԿ-ի շրջանակներում: Աղբյուրը նշել է, որ Քադաֆիի կինը, նրա դուստրը եւ  երկու որդիները գտնվում են գաղտնի ապաստարանում՝ հսկողության տակ:




Լրահոս