ԱՄՆ-ի բնակիչների ավելի քան 60 տոկսը հանդես Է գալիս այն բանի դեմ, որ գործող նախագահ Ջո Բայդենը եւ նրա նախորդ Դոնալդ Թրամփն առաջադրեն իրենց թեկնածությունները 2024 թվականի հաջորդ ընտրություններում: Այդ մասին են վկայում հասարակական կարծիքի հարցման ՝ հուլիսի 20-ին հրապարակված արդյունքները, որը կատարել Է Քվինիպեկի համալսարանի հետազոտական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սոցիոլոգիական հետազոտության մասնակիցների գրեթե 71 տոկոսը դեմ Է, որ դեմոկրատ Բայդենը կրկին իր թեկնածությունը քվեարկության դնի 2024 թվականի նախագահական ընտրություններում: Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների թվում այդ կարծիքին Է 54 տոկոսը: Հարցվածների 64 տոկոսը հավանություն չի տալիս հանրապետական Թրամփի մասնակցությանը նախագահական ընտրաշավին: Ընթացիկ շաբաթում Բայդենի հասարակական պաշտպանության մակարդակը կրճատվել Է մինչեւ 36 տոկոս, ինչը դարձել Է ամենացածր ցուցանիշը Սպիտակ տանը նրա աշխատանքի 19 ամիսների ընթացքում:
Նախագահի աշխատանքին հավանություն չի տալիս ամերիկացիների 59 տոկոսը: Դեմոկրատի ժողովրդականության մակարդակի նվազման պատճառներ են նշում գնաճի կտրուկ բարձրացումն ԱՄՆ-ում, որը հունիսին հասել Է 40-ամյա առավելագույնին՝ 9,1 տոկոսի տարեկան հաշվարկով: Քվինիպեկի համալսարանի հարցմանը, որը կատարվել Է հուլիսի 14-ից մինչեւ 18-ը, մասնակցել Է 1 523 չափահաս ամերիկացի: Սխալանքի ցուցանիշը կազմում Է 2,5 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: