Հուլիսի 20-ին, ժամը 02.06-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «911» ծառայությունից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել մի քաղաքացի՝ հայտնելով, որ Վանաձորի Չուխաջյան փողոցում ավտոմեքենա է այրվում:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Բազումի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել են Չուխաջյան փողոցի բնակչի «Հոնդա» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաները, իսկ հրդեհը մարվել է բնակիչների ուժերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 25-ին բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակիչ և հայտնել, որ հուլիսի 20-ին, ժամը 02.00-ի սահմաններում, զայրացած վիճակում հրկիզել է բարեկամի մեքենաները:
Նախաքննությունը շարունակվում է: