ՔՊ -ում եռուզեռ է. ամենաակտիվը Վահագն Ալեքսանյանն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Քաղաքացիական պայմանագիր» կոսակցության ներսում այս օրերին եռուզեռ է: Սեպտեմբերին կայանալիք համագումարին ընդառաջ՝ առանցքային անդամները փորձում են այնպես անել, որ կուսակցության տարածքային խորհրդի անդամներն ու նախագահները, որ համագումարի ժամանակ որպես պատվիրակ են ներկայանալու, ՔՊ-ի վարչության կազմ ընտրելու ժամանակ հենց իրենց ընտրեն: Այժմ տարածքներում ՔՊ-ն խորհուրդներ է ձեւավորում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործընթացը համակարգում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը:

Վերջինս ակտիվորեն զանգահարում է բոլոր համայնքներում առկա ՔՊ-ականներին, հորդորներ փոխանցում: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ յուրաքանչյուր համայնքի համար առանձին ֆեյսբուքյան չաթ է գործում, որտեղ Վահագն Ալեքսանյանը փոխանցում է ինֆորմացիան խմբի անդամներին, ակտիվ լինելու կոչեր անում: Այս ակտիվությունն արդեն սկսել է կուսակցության ներսում խանդի տեսարաններ առաջացնել, և Ալեքսանյանի դեմ դավեր նյութելու գործընթացը մեկնարկել է:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս