Սիսիան-Գորիս ճանապարհի բնականոն երթևեկությունը վերականգնվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիսիան-Գորիս ճանապարհի բնականոն երթևեկությունը վերականգնվել է Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը: Բեռնատարների վարորդները երեկ փակել էին մայրուղին` պահանջելով փոխել բեռնատարների թույլատրվող առավելագույն քաշը և չիրականացնել սռնիների կշռում։

Ըստ մարզպետարանի` երեկ կեսօրից մինչ այս պահը մարզպետը, ոստիկանության պաշտոնյաներ գտնվել են Մ2 միջպետական մայրուղում և զրուցել բեռնատարի վարորդների հետ:




Լրահոս