Թուրքիայում զինված հարձակում է կազմակերպվել տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում զինված հարձակում է կազմակերպվել տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի վրա։

Ինչպես հաղորդում է ArmSport. am-ը՝ Fotomac-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում գտնվող շտաբը գնդակոծվել է կազմակերպության ղեկավարության հանդիպման ժամանակ։ Թիրախը նախագահականի հարկի սենյակն է եղել, որտեղ անցկացվում էր հանդիպումը։

Հինգ փամփուշտ դիպել է շենքին, որոնցից մեկն անցել է տնօրենների խորհրդի անդամ, Թուրքիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Համիտ Ալտինտոփի գլխի մոտով։

Հանցագործները մեքենայով հեռացել են դեպքի վայրից։ Սկսվել է լայնածավալ հետաքննություն։

«Հենց լսեցինք կրակոցները, անմիջապես պառկեցինք հատակին։ Գործընկերներս կարծում էին, որ ես վիրավոր եմ։ Հուսով եմ, որ մեղավորները հնարավորինս շուտ կհայտնաբերվեն»,- ասել է Ալտինտոփը:




Լրահոս