![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/306343881_525907436205479_3421104515365665183_n.jpg)
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 97 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչ։
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում գոտեմակրտեց Մեթեհան Բասարի (Թուրքիա) հետ և հաղթեց 3:1 հաշվով։
Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, քանի որ 1/16 եզրափակիչի մրցակիցը հրաժարվել էր պայքարից: