![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/182680.jpg)
Երեխայի վաճառքին հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է նախաքննական մարմին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Նշվում է, որ ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 25-ին, ժամը 05.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 62-ամյա Մարտին Մ.-ն։
Հստակեցվում է, որ նա 2021 թ. ապրիլի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին հանցակցելը) մեղադրանքով: