Այսուհետ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կունենա թաքնված աշխատուժի բացահայտմանն ուղղված ստուգումներն իրականացնել առանց նախապես եռօրյա ժամկետի ծանուցման պահանջը պահելու: Համենայնդեպս, այդպիսի նախագիծ քննարկվել է այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում, եւ հաջորդ շաբաթ պետք է քննարկվի նաեւ լիագումար նիստի ժամանակ:
Այսինքն՝ այն բացառությունները, որոնք կան տեսչական որոշ մարմինների համար՝ ստուգումներն իրականացնել առանց եռօրյա ծանուցման ժամկետը պահելու, նույն կարգավորումն առաջարկվում է տարածել աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողություն իրականացնող այդ մարմնի նկատմամբ:
Ն.Հ.