Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը քիչ առաջ ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է արդեն երկու օր շրջափակված Արցախում։
«48 ժամից ավելի է՝ մեզ մոտ շարունակվում է նույն իրավիճակը։ Ուզում եմ ասել, որ հպարտ եմ արցախցիներով։ Ոչ մի խուճապ չկա, մարդիկ իսկապես պատրաստ են պայքարելու։ Մենք ապրում ու աշխատում ենք նորմալ ռեժիմով»,-ասաց նա՝ ավելացնելով, հիմա կասկած չունի, որ հաղթելու են։
Ռուբեն Վարդանյանը մանրամասնեց, որոշել են ամեն օր առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցել՝ ներկայացնելու իրավիճակը, քանի որ թշնամին օգտագործում է տարբեր միջոցներ կեղծ տեղեկություններ ու լուրեր տարածելու համար։