ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում չկա մանկական կեր, տակդիր, դեղ ու հաց. Թագուհի Թովմասյանի ելույթը ՌԴ դեսպանության առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե մենք այսօր չկանգնենք Արցախի կողքին, եթե մենք այսօր մեր ձայնը չբարձրացնենք ի լուր աշխարհի՝ հաջորդը Հայաստանն է լինելու վտանգված այնպես, ինչպես այսօր Արցախն է: Արցախահայությունը փաստացի գտնվում է պատանդի վիճակում:  Այս մասին Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը: Թովմասյանն ահազանգում է, որ ունենք լրջագույն խնդիր, անգամ մանկական կերերի և տակդիրների:

Պատգամավորը նշում է, որ հնարավոր բոլոր օղակներով ճնշումը շարունակվում է: Թովմասյանի խոսքով՝ կա հստակ քաղաքականություն՝ հայաթափել Արցախը: Ադրբեջանիները խնդիր են դրել շուտափույթ ազատվել արցախահայությունից:

«Հայ ժողովուրդը չի թողնելու Արցախին միայանակ: Այս գիտակցումը պետք է լինի յուրաքանչյուրիս մոտ»,-ընդգծում է Թագուհի Թովմասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ Faktor TV-ի:




Լրահոս