ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն այսօր մեկնում են Ջերմուկի «Հայաթ Փլեյս» հյուրանոց, որտեղ քննարկումներ են անցկացնելու: Մեր տեղեկություններով, կազմի մեջ են ՔՊ նորընտիր վարչության անդամները, ԱԺ ղեկավարությունը, հանձնաժողովների նախագահները եւ այլք՝ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ-ականները դեկտեմբերի 17-ից քննարկումներ են ունենալու Ջերմուկում, տարի ամփոփեն, որոշեն հետագա անելիքները: Եվ ահա, նրանք Ջերմուկ են շարժվում այսօր: