ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկություններն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 17:20-18:15-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 17:20-18:15-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: