Չնայած ութերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանն արդեն ավարտվել է, սակայն առաջիկայում արտահերթ նիստեր են սպասվում: Դեկտեմբերի 16-ին արդեն արտահերթ նստաշրջան հրավիրվել էր, սակայն պատգամավորները չեն հասցրել քննարկել այն հարցերը, որոնք կիսատ են մնացել եւ ամբողջությամբ չեն ընդունվել:
Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավորներին արդեն զգուշացրել են՝ առաջիկայում՝ մինչեւ ամանորյա տոները, մի քանի նստաշրջան է լինելու, որոնց պետք է մասնակցեն: Այս պահի դրությամբ նստաշրջանի օրակարգը դեռ ամբողջությամբ հայտնի չէ, սակայն հստակ է, որ դրանք լինելու են:
Ն.Հ.