Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ․ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Զրույցի ընթացքում մանրամասներ եմ ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչի շրջանակներում երկուստեք ընդգծել ենք իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը:

Բարձր ենք գնահատել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան և կարևորել դրա շարունակականությունը»,- գրել է Գրիգորյանը։




Լրահոս