Վարդենիսի քննչական բաժնի պետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ոստիկանության Վարդենիսի բաժնի դիմաց պայթուցիկ սարք նետելը ունեցավ իր հետեւանքները: ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով` վերոնշյալ դեպքով եւ այլ դեպքերով պայմանավորված քիչ առաջ պաշտոնից ազատվել է քննչական կոմիտեի Վարդենիսի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտնակատար Մամիկոն Թորոսյանը: Նրա փոխարեն քննչական բաժնի պետ է նշանակվել Մարտունու մեկ այլ քննիչ՝ Արման Հովհաննիսյանը:

Դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե ՝ պաշտոնապես պարզաբանելու, որտեղից ի պատասխան հայտնեցին.«Նա քննչական բաժնի պետը չի եղել, այլ պետի պարտականությունները կատարող։ Պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ այլևս այդ պարտականությունները նա չի կատարում: Այն դրվել է այլ քննիչի վրա: Ոչ մի առնչություն չունի այդ դեպքի հետ և չէր կարող ունենալ, զուտ ժամանակագրական համընկնում է»:

Քնար Մանուկյան




Լրահոս