Հունվարի 11-ին՝ ժամը 10.25-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման է զանգահարել Նորաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ 2022թ-ի դեկտեմբերի 30-ի ժ. 09.00-ից մինչև 2023թ-ի հունվարի 11-ի ժ. 10.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացելով իր բնակարանի դուռը, գողացել են գումար, ոսկյա և արծաթյա զարդեր և երկու հատ ծալովի դանակ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 32-ամյա մի բնակիչ։
Նա կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն: