Որ դեպքում Արցախում արտահերթ ընտրություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արցախի շուրջ հետաքրքիր հայտարարություններ եղան։ Օրինակ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նշել էր, թե ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը չի բացառում եւ «Արցախպրես»-ի այն հարցին՝ արդյոք, եթե խորհրդարանական և նախագահական ընտրություններ կայանան, նա կառաջադրի իր թեկնածությունը, Թովմասյանը պատասխանել , որ հաշվի առնելով իր քաղաքական փորձն ու անցած ճանապարհը՝ դա միանշանակ, հնարավոր է:

Մյուս կողմից երեկ հայկական լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, թե Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարական է տալու, եւ անգամ նշվեց փոխարինողի անունը։ Սակայն այսօր Ռուբեն Վարդանյանը նշեց, թե չի պատրաստվում հրաժարական տալ։ Իսկ ինչ է ասում օրենսդրությունը.

Արցախի Սահմանադրության հոդված 90 ում ասվում է. Հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու, ինչպես նաև Ազգային ժողովը արձակվելու դեպքերում նշանակվում են Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի արտահերթ
ընտրություններ:

Հոդված 96 ում էլ ասվում է. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելը

1. Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել Հանրապետության նախագահին:
2. Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին

Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։

Սակայն Հանրապետության նախագահի հրաժարականի դեպքում ոչ միայն կարձակվի խորհրդարանը, այլ նաեւ կառավարության անդամներին ու պետնախարարն են դառնալու պաշտոնակատարներ եւ նշանակվելու են նոր նախագահի կողմից։ Սա էլ սահմանում է հոդված 103-ը։

Այսինքն, Արցախի նախագահի հրաժարականի դեպքում Արցախում անիշխանություն է տիրելու եւ դեռ հարց է՝ Ադրբեջանը կթողնի այնտեղ ընտրություններ անցկացվեն, թե ոչ։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս