ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Շուշան Պետրոսյանը վերջին շրջանում արտաքնապես փոխվել է: Երգչուհին այս ընթացքում բավականին նիհարել է, ինչը մեծ արձագանք ու զարմանք է պաճառել հանրությանն ու վերջինիս երկրպագուներին:
Հիշեցնենք , որ Շուշան Պետրոսյանը հայաստանյան էստրադային երգարվեստի ոլորտում բավականին հայտնի երգչուհի է։ Նա մասնակցել է Հայաստանում եւ արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված համերգների, հանդես է եկել մենահամերգներով։ Հատկապես հայտնի է նրա երգած «Երազ իմ երկիր Հայաստան» եւ «Սպարապետ» երգերը։ Վերջին երգը երգչուհին նվիրել է Վազգեն Սարգսյանին։