Հաագայի դատարանն ընդդեմ Ադրբեջանի գործով առաջիկա շաբաթների ընթացքում որոշումը կկայացնի:
Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել 40-օրից ավել փակ Լաչինի միջանցքը:
ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը նշեց, որ Արցախում սպասում են Հաագայի որոշմանը, հույս ունեն, որ այն դրական արդյունք կտա:
«Հույս ունենք, որ այս անգամ գործնական քայլեր կձեռնարկվեն, և դրանք տեսանելի կլինեն մեզ համար: Միանշանակ, ընդունում ենք, որ միջազգային հանրության քայլերը հայտարարություններից այն կողմ չեն անցել, բայց, հաշվի առնելով, որ այս անգամ դատական գործընթաց է, կարող է գործնական քայլեր լինեն, որոնք կպարտադրեն Ադրբեջանին բացել միջանցքը»,-ասաց Գալստյանը:
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը գրեթե 2 ամիս է, ինչ փակ է:
Քրիստինա Մուշեղյան