Ցանկանում եմ օրինականացնել 1990-ականներին հորս կառուցած տունը․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է «Հարց քաղաքացիներից» շարքը:

ՀԱՐՑ. Ցանկանում եմ օրինականացնել 1990-ականներին հորս կառուցած տունը․ ի՞նչ անել և ո՞ւմ դիմել

Մարիանննա Լեւոնյան 59 տարեկան

ՊԱՏԱՍԽԱՆ.Այդ նպատակով անհրաժեշտ է առնվազն երեք հարևաններից վերցնել հավաստում այն մասին, որ այդ տունը կառուցվել է 1990-ական թվականներին Ձեր հոր կողմից, որը պետք է ներկայացնեք Ձեր հասցեն սպասարկող համատիրությունը, իսկ համատիրության բացակայության դեպքում՝ համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկանք այն մասին, որ տունը կառուցված է 1990-ական թվականներին:

Դրանից հետո անհրաժեշտ է դիմել մասնագիտացված չափագրական ծառայություններ մատուցող կազմակերպության՝ պատվիրելով Ձեր սեփական տան ամբողջական չափագրում: Այնուհետև անհրաժեշտ է չափագրական եզրակացությունը, տեղեկանքը, հողամասի սեփականության իրավունքի վկայականը, բնակելի տան լուսանկարները ներկայացնել քաղաքապետարան՝ խնդրելով թույլատրել օրինականացնել կառուցված ինքնակամ շինությունը:

ՀՀ քաղաքաշինության պետական տեսչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համայնքի ղեկավարը պարտավոր է Ձեր դիմումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում կայացնել ինքնակամ շինությունը օրինականացնելը թույլատրելու կամ մերժելու մասին որոշում£




Լրահոս