ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Պապիկյանը հրաժարական տա, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ահավոր հետևանքներ կունենանք. Հովիկ Աղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատ գյուղի ողբերգական հրդեհից հետո Սուրեն Պապիկյանի հրաժարականը անընդունելի եմ համարում, միգուցե, հետո քննության արդյունքում պարզվի, որ նախարարն ունի մեղքի իր բաժինը և պետք է հրաժարական տա: ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան.

«Եթե մենք լինեինք կայացած քաղաքացիական ու քաղաքական հասարակություն, այդ դեպքում մեխանիկորեն նախարարը պետք է հրաժարական տար, իսկ եթե նման դեպքում Պապիկյանը հրաժարական տա, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ահավոր հետևանքներ է սա ունենալու:

Օրինակ, լինի մեկ ուրիշ ՊՆ նախարար ու ոչ բարի հրամանատար, որը չի սիրում նախարարին, հանկարծակի բռնի ու նման դեպք կազմակերպի, հետևաբար, սա անընդունելի է»,-ասում է Աղազարյանը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս