ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոսրովյանների ընտանիքում ծնվել է 9-րդ զավակը. կերի ու տակդիրի պակաս կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

8 օրական Էմիլը Խոսրովյանների բազվազավակ ընտանիքի կրտսեր անդամն է ։ 9-րդ զավակին լույս աշխարհ բերած երիտասարդ մայրիկի հիմնական մտահոգություններն այս օրերին փոքրիկի հետ են կապված։ Շրջափակված Արցախում մանկական կերի ու տակդիրների պակասը զգալի է։

Նախքան 9-րդ բալիկի լույս աշխարհ գալը Արևիկը երեխաներից՝ Ռոբերտի և Սվետայի հետ մի քանի օրով տեղափոխվեց Ստեփանակերտ՝ մայրիկի մոտ։ Ճարտարում ամուսնու հետ միասին մնացին մյուս 6 բալիկները։ Վառելիքի պատճառով Արևիկի ամուսինն անգամ բալիկին ծննդատնից դուրս գրելու օրը չկարողացավ Ճարտարից Ստեփանակերտ հասնել։ Արևիկը 3 բալիկի հետ մի քանի օրից տուն կգնա։ Դրան ամենաշատը 3 տարեկան Սվետան է սպասում։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս