Հանրապետությունում առատ ձյուն է տեղում եւ Armlur.am-ը շրջեց Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններում հասկանալու համար, թե ինչ քայլեր են անում վարչական շրջանի ղեկավարները, առաջինը եղել ենք Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանում, որտեղ ականատես եղանք վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների աշխատանքին: Ըստ նրանց՝
Քանաքեռ_Զեյթուն վարչական շրջանում ընթանում են ձյան մաքրման ինտենսիվ աշխատանքներ:
Երեկ ուշ երեկոյից մինչև այսօր կոմունալ բաժնի աշխատակիցները և համայնքի ղեկավար Արտակ Հովակիմյանը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ապահովեն բնակիչների անվտանգ տեղաշարժը: Շատ կարճ ժամանակահատվածում փողոցները և մայթերը մաքրվել են ձնից և սառույցի շերտից:
Բնակիչները եւս մեզ հետ զրույցում նշեցին, որ 10 օր շարունակ ականատես են եղել վարչական շրջանի՝ ձյան դեմ պայքարին:
Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնում վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի աշխատանքի նկատմամբ և ուրախ են, որ համայնքն ունի սրտացավ, խնդիրներին արագ արձագանքող և դրանց լուծումներին հետևողական վերաբերմունք ցուցաբերող ղեկավար: