ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մակար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Դրակոնբոութի ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ, նախնական համաձայնության գալով եղբոր՝ Գոռ Սարգսյանի հետ, 2022 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին շահադիտական նպատակով կազմակերպել է Արսեն Մարտիրոսյանի, Սերգեյ Ասոյանի, Դավիթ Արմենյանի, Ռաֆիկ Եփրեմյանի, Նորայր Եգորյանի, Սիլվիա Կիրակոսյանի, Վահրամ Ուրուշանյանի, Վարուժան Գևորգյանի, Ալիկ Հովսեփյանի, Էդգար Գևորգյանի, Գագիկ Թարվերդյանի, Մարինե Գրիգորյանի, Մարկոս Պապյանի , Արամ Արամյանի, Արմեն Հովհաննիսյանի, Սարգիս Պողոսյանի, Արշալույս Սամվելյանի և Հովհաննես Պապիկյանի մուտքն ու գտնվելն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը կատարվել է մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով, իսկ Մակար Սարգսյանն օգտագործելով նաև իր կնոջ՝ Աննա Սարգսյանի անվամբ բացված հասարակական կազմակերպությունների կնիքները, այլ անձի կողմից օգտագործելու նպատակով պատրաստել է կեղծ փաստաթղթեր: Գործը դատարանում է:
Քնար Մանուկյան