Ո՞ր քաղաքը առաջինը կհյուրընկալի «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կրակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարսելը կլինի Ֆրանսիայի առաջին քաղաքը, որը կհյուրընկալի «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կրակը:

Աթենքից կրակը Միջերկրական ծովով կանցնի Եվրոպայի ամենահին եռակայմ նավերից մեկով՝ Le Belem (1896 թ.) և կհասնի Մարսելի նավահանգիստ։

Օլիմպիական կրակի փոխանցավազքը խորհրդանշում է խաղաղություն, միասնություն և բարեկամություն: Համաշխարհային սպորտի յուրաքանչյուր մարզահանդեսից առաջ Հունաստանի Օլիմպիայի Հերայի տաճարում՝ ի նշան հնագույն օլիմպիական խաղերի, տեղի է ունենում կրակի վառման արարողություն: Այն բոցավառվում է արևի ճառագայթներից:

Փոխանցավազքը կմեկնարկի 2024թ-ի գարնանը: Մարսելից հետո կրակը մի քանի շաբաթվա ընթացքում կանցնի ամբողջ երկրով:

Ի դեպ, Մարսելը խաղերի ընթացքում կդառնա երկու մրցաշարերի մրցավայր: Քաղաքի մարզադաշտում կանցկացվեն ֆուտբոլային հանդիպումներ, իսկ նավահանգստում՝ առագաստանավային սպորտի մրցումներ:

Փոխանցավազքի երթուղու մանրամասները կազմկոմիտեն կներկայացնի 2023թ. մայիսին: 34-րդ ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը




Լրահոս