Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ հանդիպմանը մենք խոսեցինք նրա անձնական մասնակցության եւ Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ փոխգործակցության, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նրանց մերձեցման հարցում որպես միջնորդ հանդես գալու նրա ցանկության մասին, մենք դրան աջակցում ենք։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Моамбе»-ին տված հարցազրույցում։
Տոյվո Կլաարը հույս ունի, որ ապագայում Եվրամիության եւ Հարավային Կովկասի երեք երկրների միջեւ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի եւ կդառնա ավելի սերտ:
Ինչպես ասում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար ողջունելի է հարեւան երկրների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կամուրջի դեր կատարելու Վրաստանի ձգտումը։
«Շատ կարեւոր է, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները միասին աշխատեն եւ նպաստեն խաղաղությանը, Վրաստանի դերը՝ որպես կամուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, շատ կարեւոր է։ Մենք վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, եւ ես հույս ունեմ, որ ապագայում Եվրամիության եւ Վրաստանի, ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երեք պետությունների միջեւ համագործակցությունն այդ ուղղությամբ էլ ավելի սերտ կլինի»,-ասել է Կլաարը։