ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմ է, որտեղ ռումբեր չեն պայթում, բայց մարդիկ են մահանում. Մետաքսե Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում ծանրագույն իրավիճակ է:

Ջեռուցում չկա, հոսանքն օրվա մեջ ընդամենը 6 ժամ են տալիս, հիվանդներին հնարավոր չէ անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել, արցախցի երեխաները զրկված են կրթության իրավունքից: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Նման ծանրագույն պայմաններում 120.000 հազար արցախցի չի տրտնջում, պայքարում է՝ գիտակցելով, որ սա անում է հանուն ամբողջ հայության, հանուն Հայաստանի ու Արցախի»,-ասում է նա:

Ըստ արցախցի պատգամավորի՝ ելքը մեկն է, ազատվել այն պատասխանատուներից, ովքեր հայանպաստ քաղաքականություն չեն վարում.
«Այն դիվանագիտական խողովակները, որն ունի Հայաստանի իշխանությունը, համարյա թե չի օգտագործում, իսկ օգտագործելու դեպքում էլ հանուն Հայաստանի ու Արցախի չի օգտագործվում»,-ասում է Հակոբյանը:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս