ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ՍՊԸ համապատասխան դիմումի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել ՀՀ, ք․ Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ Տեսչական մարմնի կողմից կայացրած որոշման և սահմանված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Արդյունքում պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում տրված կարգադրագրի կետերից վերացվել են արձանագրված այն խնդրահարույց խախտումները, որոնք Տեսչական մարմնի կողմից ներկայացվել էին անհապաղ և ամբողջական շտկման, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս տնօրինության կողմից դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։
ՔՏՀԱ տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ՍՊԸ հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց։