Ապօրինի ջրառ իրականացնելու 12 դեպք է բացահայտվել, որոնց գործողությունն անմիջապես կասեցվել է. Տեսչական մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022թ. իրականացրել է 51 ստուգում, որից 33-ը ՀԷԿ-ում և ՓՀԷԿ-ում, 9-ը՝ ջրօգտագործողների ընկերությունում, 9-ը՝ ձկնաբուծարանում։

Տեսչական մարմնից  հայտնում են, որ տարեկան ծրագրով 2022թ. կատարողականը կազմում է 100%:

Ավարտված 51 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 99 իրավախախտման դեպք։

Կայացվել է 80 վարչական տույժ նշանակելու մասին որոշում

Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 22.230.000 ՀՀ դրամ

Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 94.974.872 ՀՀ դրամ:

2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության առկայության ապօրինի ջրառ իրականացնելու 12 դեպք, որոնց գործողությունն անմիջապես կասեցվել է (սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելուց հետո 2-ի կասեցումը հանվել է):




Լրահոս