ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2023 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, գտնվելով «Վաղարշ և Որդիներ կռնցեոն» ՍՊ ընկերությանը պատկանող Խորենացի 24 հասցում գործող «Ոսկու Աշխարհ» տոնավաճառի ստորգետնյա ավտոկայանատեղիում, նկատել է հիշյալ ընկերության տնօրենի անվտանգության գծով օգնականի պաշտոնը զբաղեցնող Վաչագան Մերուժանի Հովհաննիսյանին պատկանող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան և մտադրվել է հիշյալ մեքենայից կատարել հափշտակություն և օգտվելով այն հանգամանքից, որ մեքենայի դռները կողպված չեն եղել, բացել է մեքենայի սրահի դռները և նկատել այնտեղ 2 հատ պոլիէթիլենային տոպրակներ: Այս ամենից հետո վերցրել է դրանք և փորձել է դուրս գալ ստորգետնյա ավտոկայանատեղիից:
Այդ պահին Ալեքսանդր Հովհաննիսյանինն նկատել է «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության հսկիչների ավագ հերթափոխի պետ Էդգար Սահակյանը և Վաչագան Հովհաննիսյանի անձնական վարորդ Գևորգ Նազարյանը, վերջիններս բղավել են նրա հետևից և նա կանգնել ու հետ է շրջվել, հարցրել են, թի ինչ է անում, իսկ Ալեքսանդր Հովհաննիսյանը՝ հասկանալով որ իր կողմից կատարված հափշտակությունը նկատվել է Էդգար Սահակյանի Գևորգ Նազարյանի կողմից և անտեսելով այդ հանգամանքը, ստել է վերջիններիս ասելով, թե իր ավտոմեքենայից իրեն է վերցնում և դուրս գալով ստորագետնյա ավտոկայանատեղիից փորձել է բացահայտ հափշտակել Վաչագան Հովհաննիսյանին պատկանող 31.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ շիշ 0,7 լիտր տարողունակությամբ «Արարատ Դվին» տեսակի 20 տարվա հեցմամբ կոնյակն՝ իր տուփով, 5.000 ՀՀ դրամ արժողությամբ ձմեռային ռետինե կիսաճտքավոր կոշիկները, 40.000 ՀՀ դրամ արժողությամբ ձմեռային բաժկոնը, ընդհանուր 76.000 ՀՀ դրամ, սակայն բացահայտ հափշտակված գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն չի ունեցել իր կամքից անկախ հանգամանքներում՝ մասնավորապես Էֆգար Սահակյանի կողմից հետապնդվելու և բռնվելու հետևանքով:
Ք. Մ.