240 մլն դրամ՝ ԿԳՄՍՆ-ին. նախարարությունը միջոցառման է պատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 240 մլն դրամ է ուղղելու  Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների կազմակերպման և իրականացման համար:

Հիմնավորման մեջ նշվում է, թե ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողովի գլխավորությամբ, ոլորտում առաջատար կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ, նախաձեռնել են տասնյակից ավելի միջոցառումների և հրատարակչական ծրագրերի իրականացում:  Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական միջոցառումների իրականացում:

Եվ հենց Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման և անխափան իրականացման նպատակով էլ առաջարկվում է՝ ֆինանսական հատկացումներ տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից:

Ն.Հ.




Լրահոս