Կուտական համայնքում այս պահին խաղաղ է. վարչական ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուտական համայնքում այս պահին խաղաղ է, ամեն ինչ նորմալ է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը:

«Մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով, ճիշտ է՝ մտահոգված են, բայց սպասենք՝ գարունը գա, տեսնենք՝ ինչ կլինի»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս