Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Եվրամիությունը Հայաստանի հավատարիմ գործընկերն է և շարունակելու է զարգացնել ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի ներուժը։
«Ուրախ էի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ԵՄ-ն Հայաստանի հավատարիմ գործընկերն է։ Հաջորդ շաբաթ ԵՄ-ն 100 հոգանոց առաքելություն կուղարկի, որը կնպաստի խաղաղությանն ու կայունությանը։ Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և շարունակելու ենք զարգացնել մեր տնտեսական և ներդրումային ծրագրի ներուժը»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո գրել է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։