ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբել է Մյունխենում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի մեկնաբանությունում նշվում է. «Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենն այսօր (փետրվարի 18) Մյունխենում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ խաղաղ բանակցությունները զարգացնելու նպատակով։ Նա ի գիտություն է ընդունել այն զգալի առաջընթացը, որին երկու կողմերը հասել են վերջին մի քանի ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ԵՄ նախագահ Շառլ Միշելի առաջարկը՝ կողմերին հյուրընկալել Բրյուսելում։ Քննարկման ընթացքում պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ է արել կողմերին բացել այլ տրանսպորտային ուղիներ»։