ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը կսահմանափակվի. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանն ու Նարեկ Գրիգորյանը նախագիծ են ներկայացրել և առաջարկում են սահմանափակել արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը: Խոսքը նրանց հեղինակած ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին է վերաբերվում։ Այս փոփոխության վերաբերյալ նաև փետրվարի 17-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում։ Նշենք, որ օրինագիծն օրեր առաջ ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը եւ այլ ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, Կառավարության անդամներ, բանկերի եւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նկատենք՝ առաջարկվող սահմանափակումը նոր բան չէ. այն արդեն կիրառվում է սպառողական վարկերի տրամադրման դեպքում:

Սակայն ընդդիմախոսներից ոմանք կարծում են՝ եթե ընդունվի նախագիծը, դրանով քաղաքացիները կզրկվեն ընտրության հնարավորությունից, ինչպես նաեւ կբարձրանան դրամով տրվող հիփոթեթային վարկերի տոկոսադրույքները: Որոշ փորձագետների կարծիքով էլ, նախագիծը որոշ հակասահմանադրական տարրեր է պարունակում:

Որոշ մտահոգություններ ունեն նաև վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները, օրինակ առաջարկի ընդունման դեպքում վարկային կազմակերպությունները չեն կարող մրցակցել բանկերի հետ եւ դուրս կմնան շուկայից: Առաջարկվել է ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ մտցնել 1 տարի անց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն. Հ.




Լրահոս