Փետրվարի 20-ին, ժամը 06։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Մսի բակ» կոչվող տարածքում ծուխ է նկատվում:
Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտի մշակման արտադրամասում (մոտ 120 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 09:47-ին: Այրվել են փայտի կտորներ և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։