ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեզ վտանգավոր զարգացումներ են սպասվում. Էդգար Ղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շուրջ իրադարձությունները սկսել են շատ արագ զարգանալ, փաստերի համադրությունը ցույց է տալիս, որ մեզ վտանգավոր զարգացումներ են սպասվում: ArmLur.am-ի հետ զրույում նման տեսակետ է հայտնել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նա կարծում է, որ Արարատ Միրզոյանի Թուրքիա այցը և Նիկոլ Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպումը փոխկապակցված են.
«Ադրբեջանը տվել է խաղաղության պայմանագրի իր նախագիծը, հայկական կողմը տվել է իր մեկնաբանությունները դրա վերաբերյալ, կարելի է ենթադրել, որ նոր զարգացումներ են տեղի ունեցել: Ալիևն ասում էր՝ հայկական կողմի առաջարկներում այս անգամ առաջընթաց կա, որն իր տեսանկյունից նշանակում է՝ այս կողմից զիջումների ծավալը մեծացել է»,-ասաց Ղազարյանը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս